Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Art Exspo՝ մշակութային մայրաքաղաք Գորիսում

Art Exspo՝ մշակութային մայրաքաղաք Գորիսում
07.07.2018 | 23:57

«Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Գ. Տաթևացու անվան հրապարակում պաշտոնապես բացվեց Art Exspo ծրագրի արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն- տոնավաճառը։


Ծրագրին մասնակից երկրների տաղավարներում ներկայացված էր ձեռարվեստի ավանդական ու հարուստ տեսականի՝ կարպետներ, տոհմածառ, տարազներ, դեկորատիվ բույսեր, անգամ՝ անուշեղեն: Ծրագրին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԱՊՀ երկրների պաշտոնական և ստեղծագործական պատվիրակություններ։


Հայաստանի Գորիս քաղաքը ճանաչվել է ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք դեռևս ապրիլին՝ Տաշքենդում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստի ընթացքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ